15:37 | 14.05.15 | Նորություններ | 4306

ՀՀ-ում Beeline-ը վճարումներ կընդունի «Եվրոսետ»-ի սրահներում

Beeline-ը հայտարարում է վճարումների ընդունման համագործակցության մեկնարկի մասին «Եվրոսետ» ռուսական բջջային կապի ցանցի հետ:

2015թ. մայիսից սկսած՝ Հայաստանում Beeline-ի բաժանորդների բջջային, ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների վճարումներ կարելի է իրականացնել ամբողջ Ռուսաստանի տարածքում՝ «Եվրոսետ» բջջային կապի սրահներում, որոնց թիվն ընդհանուր առմամբ հասնում է մոտ 4000-ի:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները եւ ընդլայնել դրանց վճարման հնարավորությունները: Այժմ, ամբողջ Ռուսաստանի տարածքում մեր ծառայությունների վճարումների  ընդունումն արդեն իսկ հասանելի է բջջային կապի խոշորագույն ցանցերից մեկում: Մեզ համար գործընկերության այս համաձայնագիրը հերթական նվաճումն է, որը մեր ծառայություններից օգտվելը դարձնում է էլ ավելի պարզ եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայությունների վճարումը Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար  հնարավոր է «Եվրոսետ» բջջային կապի սրահների բոլոր դրամարկղերում: