10:36 | 13.05.15 | Նորություններ | 3627

Beeline-ն ամփոփել է «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները

Beeline-ն ամփոփել է ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ անցկացրած «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին:
 
Մրցույթին մասնակցել է 72 աշխատանք, որոնք ներկայացնում են Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ:

Հաղթող են ճանաչվել Հայկուհի Հովհաննիսյանը, Դեզդեմոնա Բաղդյանը եւ Գուժ Գաբրիելյանը, որոնք որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացել են Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաեւ հնարավորություն են ունեցել մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը: 

«Հայ ժողովրդի համար միաժամանակ երկու հաղթանակներ, հերոսություն եւ խիզախություն խորհրդանշող օրը Beeline-ը եւ ռադիո «Ավրորա»-ն մեծարեցին վետերաններին, իսկ նրանց ժառանգները կարողացան ուղիղ եթերով մեզ պատմել իրենց հայրերի ու պապերի սխրանքների մասին: Մեզ համար՝ որպես երկրի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություն, կարեւոր է, որպեսզի նաեւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ Beeline-ն օգնի հասարակությանը կրկին գնահատել հաղթանակի եւ խաղաղության արժեքը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողների աշխատանքները հրապարակվել են Beeline-ի պաշտոնական կայքում: Մրցույթի մյուս բոլոր մասնակիցների պատմությունները եւս կհրապարակվեն կայքում: