10:34 | 12.05.15 | Նորություններ | 1197

Ճարտարագիտական կրթությանը նվիրված սեմինար՝ «Այբ»-ում

«Այբ» դպրոցում մայիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչեւ արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:

Ինչպես հայտնում են «Այբ»-ից, սեմինարի նպատակն է օգնել ուսուցիչներին տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հանդեպ, նրանց ներգրավել այս ոլորտներում:

Միջոցառումը կազմված է լինելու երկու մասից՝ լիագումար նիստից եւ վարպետության դասերից:

Կազմակերպիչներն են «Այբ» կրթական հիմնադրամը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, LEGO® Education ընկերությունը: Միջոցառման գործընկերներն են ՀՀ ԿԳ նախարարությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: