11:06 | 11.05.15 | Նորություններ | 3355

Dasaran-ը եւ ԱՄՆ-ի Սբ Ստեփանոս վարժարանը կհամագործակցեն

Dasaran կրթական ծրագիրը եւ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ Ստեփանոս ազգային վարժարանը կհամագործակցեն:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Սուրեն Ալոյանի եւ Հովհաննես Ղազարյանի՝ վարժարան կատարած այցի եւ վերջինիս տնօրեն Հուրի Բոյամյանի ու հայ սաների հետ հանդիպման ժամանակ:

Ճանաչողական շրջայցի ընթացքում Հուրի Բոյամյանը ներկայացրել է վարժարանում կիրառվող ուսումնամեթոդական ծրագրերը, ուսուցանման գործընթացը, մատնանշել տեղեկատվական այն ռեսուրսները, որոնք նպաստում են հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: