16:51 | 08.05.15 | Նորություններ | 3413
«Ռոստելեկոմ» ընկերության եւ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն ապրիլի 21-24-ը Մերձմոսկվայում մասնակցել է ամենամյա РИФ+КИБ (Российский Интернет Форум+Конференция «Интернета и Бизнеса») ինտերնետ ֆորումին:
Ֆորումի շրջանակում կայացել են քննարկումներ ինտերնետի ռուսաստանյան եւ միջազգային շուկայի ընդլայնման ու նոր ձեւավորվող հնարավորությունների, սոցիալական ցանցերի կարեւորության ու ՏՏ մասնագետների, ստարտափների, դրանց ֆինանսավորման ու առաջխաղացման հնարավորությունների եւ այլ թեմաների վերաբերյալ։
Համառուսաստանյան ինտերնետ ֆորումի գլխավոր գործընկերը «Ռոստելեկոմ»-ն է: