Ալեքսիս Օհանյանը
18:40 | 27.04.15 | Նորություններ | 2762
Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանն ապրիլի 26-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF)՝ վերջերս վերանորոգած Հացիկի դպրոց:
Ինչպես նշել են հիմնադրամում, Ալեքսիս Օհանյանն այցելել է նաեւ Քարակերտի դպրոցը, որտեղ քննարկմանը միացել են Լեռնագոգ եւ Արտենի գյուղերի անգլախոս աշակերտները:
Պատմելով իր հաջողությունների մասին՝ Ալեքսիս Օհանյանն աշակերտների հետ քննարկել է, թե ինչպիսին են նրանք տեսնում Հայաստանում իրենց ապագան եւ գյուղական համայնքի զարգացումը:
Նա նաեւ կիսվել է իր փորձով եւ խորհուրդներ տվել՝ ինտերնետը որպես ինքնազարգացման լավագույն գործիք օգտագործելու վերաբերյալ:
Ալեքսիս Օհանյանի ուղեւորության վերջին կանգառը եղել է Երվանդաշատ գյուղը, որտեղ նա տեսել է հայ-թուրքական սահմանը եւ Արաքս գետը:
Ալեքսիս Օհանյանի` Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: