17:32 | 27.04.15 | Նորություններ | 3409

100-րդ տարելիցի օրերին Beeline-ի ծառայություններն աշխատել են անխափան

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եւ անցած հանգստյան օրերի ընթացքում ընկերության տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:

Ընկերության կայքը, ֆիքսված, երկրորդ եւ երրորդ սերունդների բջջային ցանցերը, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածը գործել են բնականոն ռեժիմով եւ հաղթահարել բարձր լարվածությունն ու կիբերհարձակումների թվի կտրուկ աճը:

«Հայ ազգի համար կարեւոր այս օրերին ընկերության բոլոր ծառայությունների անխափան աշխատանքի ապահովումը մեր առաջնահերթություններից էր: Հպարտ եմ, որ Beeline-ի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակազմն արժանապատվությամբ լուծեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները, իսկ բջջային կապը, ինտերնետը, ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածը գործեցին անխափան՝ մեր բաժանորդներին ու մայրաքաղաքի հյուրերին ապահովելով Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններով»,- ասել է  Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կիբերհարձակումներին դիմակայելու նպատակով ընկերության տեղեկատվական ռեսուրսները նախապես պաշտպանվել են մասնագիտացված միջոցներով, այդ թվում` ծրագրային ապահովումով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բջջային կապի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ընկերությունը գործարկել է բջջային կապի լրացուցիչ շարժական բազային կայաններ: