14:31 | 16.04.15 | Նորություններ | 3320

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դասախոսել է ֆիզիկամաթեմատիկական դպրոցում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվել է Երեւանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում:

Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման եւ հաջողության հասնելու պատմությանը:

«Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով եւ ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն եւ աշխատանք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակում Ռալֆ Յիրիկյանն արդեն դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում: