15:30 | 15.04.15 | Նորություններ | 4415

Beeline-ը գրասենյակներ է վերաբացել Երեւանում, Արարատում եւ Եղեգնաձորում

Beeline-ը վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ է վերաբացել Երեւանում, Արարատում եւ Եղեգնաձորում՝ հետեւյալ հասցեներով Երեւան` Սաֆարյան 5, Արարատ` Աղբյուր Սերոբ 10, Եղեգնաձոր` Սեւակի 2/4:

Գրասենյակներն աշխատում են առանց ընդմիջման. Երեւանի Սաֆարյան փողոցում գտնվող գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 20:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ը: Արարատում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը, իսկ Եղեգնաձորում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը:   

«Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է գրասենյակների վերանորոգումը մայրաքաղաքում եւ մարզերում: Մենք հատկապես կարեւորում ենք սպասարկման որակի բարելավումը, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ին եւ օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից ավելի հարմարավետ պայմաններում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։