18:04 | 01.04.15 | Նորություններ | 3586
Orange-ն այսօր հայտարարել է «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկի մասին:
Նախագծի շրջանակում գերմանահայ նկարիչ Միսակ Այունցը կայցելի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի 20 գյուղեր եւ նկարչության դասեր կտա 3-10 տարեկան երեխաներին:
Այցելությունների ընթացքում յուրաքանչյուր գյուղում կկազմակերպվի լավագույն նկարների ցուցահանդես, իսկ ընտրված լավագույն նկարները կցուցադրվեն հունիսի 1-ին Երեւանում կայանալիք ցուցահանդեսում:
«Շատ ուրախ ենք այսօր հայտարարել այս գեղեցիկ նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի գյուղական համայնքների երեխաներին նկարչության հիմունքներ ստանալու հնարավորություն ընձեռել եւ բացահայտել վաղվա հնարավոր սարյաններին ու պիկասոներին: Կարծում ենք, որ պրոֆեսիոնալ նկարչի ուղղորդումն ու անհատական մոտեցումը թույլ կտան ոչ միայն բացահայտել երեխաների ստեղծագործական ներուժը, այլեւ խրախուսել նրանց շարունակել զարգացնել իրենց տաղանդը»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Այցերի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: