18:03 | 12.03.15 | Նորություններ | 3797
Հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Սբ Սարգսի օրվա առթիվ անցկացվել է «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթը:
Մասնակցելու համար մրցույթի հայտարարության տակ անհրաժեշտ էր թողել սիրո գեղեցիկ խոստովանություն` մեկնաբանության տեսքով: Մրցույթի պայմանների համաձայն` հաղթող պետք է ճանաչվեին առավելագույն թվով like հավաքած խոստովանության հեղինակները:
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող են ճանաչվել Անահիտ Մամյանը և Հայկ Միքայելյանը, որոնք հրավիրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` մրցանակները ստանալու:
Հաղթողները ստացել են երկուական Alcatel One Touch POP S7 սմարթֆոն՝ իրենց և իրենց սիրելիների համար: