13:42 | 13.01.15 | Նորություններ | 3573

Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերն ավելացել են 6.32 տոկոսով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2014թ. դեկտեմբերի 31-ին եւ 2015թ. հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների եւ զանգերի վիճակագրությունը:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 6.32 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը նվազել է 14.43 տոկոսով:

2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,352,129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015թ. հունվարի 1-ին` 3,102,070-ը:

Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,303,637, իսկ 2015-ի հունվարի 1-ին եւս 21,382,323 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2014թ. դեկտեմբերի 31-ին եւ 2015թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,454,199 կարճ հաղորդագրություն եւ 42,685,960 զանգ: