13:49 | 29.12.14 | Նորություններ | 3769

    Ռոստելեկոմը նվերներ է մատուցել վեց մանկատների սաներին

    Ռոստելեկոմը, Ամանորին ընդառաջ, նվերներ է մատուցել հանրապետության վեց մանկատների երեխաներին:

    2015թ. Ամանորին կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները ընկերությունը տրամադրել է Գավառի, Վանաձորի, Գյումրիի, Երեւանի եւ Նոր Խարբերդի մանկատներին:

    Ինչպես նշել են ընկերությունում, մանկատներից երեքը մասնագիտացված են, եւ նրանց խնամքի տակ գտնվող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն:

    Ակցիայի շրջանակում մանկատների համար գնվել եւ տրամադրվել են տնտեսական նյութեր, խաղալիքներ, հագուստ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: