17:38 | 27.12.14 | Նորություններ | 2360

Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Beeline-ը հայտարարում է հատուկ ամանորյա ակցիա ֆիքսված կապի բաժանորդների համար՝ 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր կարժենան 0 դրամ:  

«Տարեվերջին Beeline-ը ներկայացրեց մի շարք անակնկալներ հաճախորդների համար: Ֆիքսված կապի բաժանորդներին մեր հերթական նվերը նրանց հնարավորություն կընձեռի հունվարի 1-ին շնորհավորել իրենց մտերիմներին ու հարազատներին Հայաստանում եւ Արցախում միանգամայն անվճար: Սրտանց շնորհավորում եմ Beeline բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթում, որ 2015 թվականը նրանց պարգեւի ավելի շատ հաճելի անակնկալներ, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: