12:28 | 16.12.14 | Նորություններ | 3760
«Այբ» ավագ դպրոցում դեկտեմբերի 14-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Hour of Code միջազգային տեխնոլոգիական միջոցառումը:
Վերջինիս նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են «Այբ» ավագ դպրոցը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու Microsoft ընկերությունը:
Hour of Code-ը մեկ հարկի տակ է համախմբել տեխնոլոգիայի, խաղերի եւ ծրագրավորման ավելի քան հարյուր միլիոն սիրահարի՝ շուրջ 180 երկրից: Այն հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների եւ մոտեցումների հիմունքները:
Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն էր եւ նոութբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը: Տարրական դպրոցի աշակերտները եւս հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում Hour of Code անդրանիկ միջոցառման իրականացմանը՝ ելնելով այն համոզմունքից, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու հարցում ընկերության պատրաստակամությունն ունի կարեւոր նպատակ՝ խթանել նորը բացահայտելու եւ ստեղծելու ցանկությունը ծրագրավորմամբ հետաքրքրվող աշակերտների շրջանում»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում: