18:22 | 15.12.14 | Նորություններ | 1178

ՀՀ ՊՆ-ն ու «Մայքրոսոֆթ»-ը կընդլայնեն համագործակցության շրջանակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) եւ «Մայքրոսոֆթ»-ը կընդլայնեն կիբեռանվտագության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակը, ինչպես նաեւ փորձի փոխանակում կկատարեն:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ «Մայքրոսոֆթ»-ի ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլայի հանդիպմանը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ «տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով»

Հանդիպմանը քննարկվել են «Մայքրոսոֆթ»-ի ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները, ինչպես նաեւ «Մայքրոսոֆթ»-ի ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը: