16:34 | 15.12.14 | Նորություններ | 3575
Beeline–ի բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից։ Ծառայության շրջանակում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում բաժանորդներն առանց բանկ այցելելու տարաժամկետ վճարման պայմանով կարող են ձեռք բերել բջջային հեռախոսներ, նոութբուքեր, մոդեմներ եւ պլանշետային համակարգիչներ:
«Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մենք ոչ միայն փորձում ենք մշտապես ներկայացնել սարքավորումների լայն տեսականի, այլ ձգտում ենք դրանք առավելագույնս հասանելի դարձնել մեր հաճախորդների համար: Համոզված եմ, որ «Ապառիկը տեղում» ծառայության շնորհիվ դրանց ձեռքբերումն ավելի պարզ եւ հարմար կդառնա ոչ միայն Beeline բաժանորդների, այլ նաեւ բոլոր ցանկացողների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ապառիկը տեղում» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սարքավորումներ 50 000 – 2 000 000 դրամի սահմաններում, 3-24 ամիս ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով: Սարքավորման ձեռքբերման պայմանագիրը ձեւակերպվում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:
Նշենք, որ բացի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից Beeline-ի բաժանորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել սարքավորումներ նաեւ Յունիբանկի եւ ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով։