16:44 | 27.10.14 | Նորություններ | 3758
Երեւանի կենդանաբանական այգում անցկացվեց նկարչական օրը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումն ամենամյա Համահայկական նկարչական մրցույթի մասն է: Այս մրցույթին իրենց նկարչական աշխատանքները կարող են ներկայացնել Հայաստանից եւ արտերկրից մեր բոլոր հայրենակից երեխաները: Հաղթողները կպարգեւատրվեն տարբեր մրցանակներով:
Բնությանը նվիրված հարյուրավոր նկարների շրջապատում անցկացվեցին խաղեր, մրցույթներ, հեծանիվի խաղարկություն՝ Երեւանի կենդանաբանական այգու կողմից: Նկարչական օրվա լավագույն նկարները կընտրվեն` Երեւանի տարբեր վայրերում ցուցահանդես անցկացնելու համար:
Համահայկական նկարչական 7-րդ մրցույթին կարելի է մասնակցել՝ մինչեւ նոյեմբերի 30-ը աշխատանքները տեղադրելով http://paintingday.sunchild.org կայքում: