15:08 | 11.08.14 | Նորություններ | 3111

Beeline–ը շարունակում է ընդլայնել բջջային կապի ծածկույթը Հայաստանում

Beeline–ը հայտարարել է բջջային ցանցի եւ 3G-ծածկույթի էական ընդլայնման մասին մայրաքաղաքում եւ չորս մարզերում։

Մասնավորապես, նոր 3G բազային կայաններ են տեղադրվել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում, Գեղարքունիքի մարզի Կալավան, Շորժա, Արտանիշ եւ Մադինա համայնքներում, Շիրակի մարզի Բարձրաշեն, Մուսաելյան եւ Ձորաշեն համայնքներում, Արագածոտնի մարզի Արալեռ համայնքում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում։

Beeline–ի բջջային կապի ծածկույթն ընդլայնվել է նաեւ Երեւանում եւ Սյունիքի մարզում նոր GSM ալեհավաքների տեղադրման արդյունքում:

Ս.թ. հունիսին նոր բջջային կայանների տեղադրման շնորհիվ Beeline-ը ընդլայնել էր 3G-ցանցը Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում։