14:22 | 06.08.14 | Նորություններ | 1268

iPhone 6-ը կարող է ներկայացվել սեպտեմբերի 9-ին

Ըստ նախնական տեղեկությունների Apple ընկերությունը կներկայացնի iPhone 6-ը սեպտեմբերի 9-ին նախատեսված միջոցառման ժամանակ:

Այս մասին գրել է հեղինակավոր Re/code տեխնոբլոգը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ընկերությունը դեռ ոչ հաստատում, ոչ էլ հերքում է այս տեղեկատվությունը:

Նախատեսվում է, որ այս տարի Apple-ը կներկայացնի միանգամից երկու նոր iPhone` 4.7 եւ 5.5 անկյունագծով: Շշուկներ են տարածվել, որ նոր սմարթֆոնի ետնամասում կարող է հայտնվել Apple-ի լուսավորված տարբերանիշը:

Ըստ որոշ տեղեկությունների, նոր iPhone-ի գործարկման հետ մեկտեղ շուկայում կհայտնվի iOS 8 բջջային օպերացիոն համակարգը, որի գործարկման մասին հայտարարվել էր դեռ  հունիս մասին: