18:05 | 04.08.14 | Նորություններ | 2114

Ադրբեջանի էլ. անվտանգության կենտրոնն անցել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի

Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնն անցել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի՝ հաշվի առնելով վերջին շրջանում կիբերհարձակումների ակտիվացումը՝ պայմանավորված շփման գծում իրավիճակի լարման հետ:

Ինչպես հաղորդում է Trend-ը, կենտրոնը հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր այն ռեսուրսների տերերին, ովքեր հաքերային հարձակումների են ենթարկվել: