18:13 | 05.08.14 | Նորություններ | 3572
Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները` Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքում ընկերությունը սկսել է ֆիքսված կապի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքները։
Մինչեւ օգոստոսի կեսը Beeline-ը կավարտի թվային կայանի մոնտաժման, ֆիքսված կապի բաժանորդների գործող համարների միացման եւ սարքավորումների փոխարինման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ապահովել Շվանիձոր համայնքի բնակիչներին ֆիքսված կապի բարձրորակ ծառայություններով եւ լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ:
«Շվանիձորը գտնվելով Հայաստանի ամենահարավային մասում Երեւանից ամենամեծ հեռավորությունն ունեցող բնակավայրերից է: Beeline-ի առաքելությունն է մարդկանց ավելի մոտ դարձնել հեռավորությունները հաղթահարելու միջոցով: Շվանիձորի բնակիչները մոտակա ժամանակում կկարողանան սեփական փորձով համոզվել քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ, հարմար եւ բարձրորակ ծառայությունների բոլոր առավելություններում», - ասել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2013թ. վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Հանրապետությունում այս ցուցանիշը գերազանցում է 86 տոկոսը։