18:08 | 31.07.14 | Նորություններ | 2125
Orange-ի ավելի քան 30 աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով:
Նրանց մի մասն այցելել է Արթենի, Վանանդ եւ Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ միասին ներկել են նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները:
Կամավորների մյուս խումբն այցելել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապեւտների եւ մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվել են բնության թեմայով խաղեր երեխաների համար:
«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգեւեցին մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ եւ միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: