15:13 | 31.07.14 | Նորություններ | 3399

Beeline-ը պարգեւատրեց իր երեք բաժանորդներին

Beeline-ը պարգեւատրեց MNP ծառայության միջոցով Beeline-ի բաժանորդ դարձած եւ «Ֆորտունա»  խաղարկությանն առաջինը գրանցված երեք մասնակցի: 

Երեք բաժանորդները Beeline-ի ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Beeline-ի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր խաղարկությանը մասնակցելու, ինչպես նաեւ նրա համար, որ փոխելով Ձեր օպերատորին՝  նախընտրել եք Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները»,- ասել է Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ-ի մայիսի 1-ին եւ կավարտվի օգոստոսի 31-ին: Խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա: