16:31 | 25.07.14 | Նորություններ | 3442

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ մեկնարկել է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը

Beeline–ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ հայտարարել է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա եւ եզակի հնարավորություն է պուրակի քանդակները երեխաներին եւ նրանց ծնողներին թանգարանային միջավայրում ներկայացնելու համար։

Այսօր միջոցառման առաջին հատվածում մասնակիցները շրջայց են կատարել Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին եւ նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին եւ կատարման տեխնիկային: Երկրորդ մասն անցել է կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծել են նմուշներ տրամադրված նյութերով, իսկ վերջում մասնակից ընտանիքները բաժանվել են խմբերի եւ ներկայացրել իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց են հանձնել իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր Beeline-ը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք կյանքը դարձնում են ավելի լավը։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք դրական լիցքեր եւ վառ տպավորություններ պարգեւել ոչ միայն փոքրիկներին, այլ նաեւ նրանց ծնողներին՝ դարձնելով այս ամառն անմոռանալի եւ հետաքրքրիր»,- նշել է Հայաստանում  Beeline–ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

«Ամառային քանդակների պարտեզ» ծրագրին մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ: