Անդրեյ Պյատախինը
16:13 | 24.07.14 | Նորություններ | 4202
«Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնը» հուլիսի 14–20-ը Ծաղկաձորում կազմակերպել էր միջազգային երիտասարդական ֆորում, որին մասնակցեցին 8 երկրների ներկայացուցիչներ:
Միջոցառումը ներառված է Արեւելյան գործընկերության ծրագրի մեջ եւ հովանավորվում է Եվրահանձնաժողովի կողմից։ «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես աջակցել է միջոցառման իրականացմանը ֆորումի մասնակիցների համար հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ բարձրորակ ինտերնետ կապը։
«Մենք ուրախ ենք աջակցել նման միջոցառումների իրականացմանը՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։