15:19 | 18.07.14 | Նորություններ | 3793
Beeline–ը գործարկել է բջջային կապի «All in 1–NUR» հետվճարային սակագնային փաթեթների նոր շարք, որը Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում հնարավորություն է տալիս Նուռքարտի հաճախորդներին հավաքել բոնուսային միավորներ վճարելով Beeline կապի ծառայությունների դիմաց։
Յուրաքանչյուր վճարված 100 դրամի դիմաց «NUR» սակագնային փաթեթի բաժանորդները ստանում են 2 բոնուսային միավոր։ Կուտակած միավորները կարելի է փոխանակել բազմաթիվ նվերներով կամ օգտագործել կատարելով վճարումներ Beeline բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունների դիմաց:
Փաթեթները հնարավորություն են ընձեռում ֆիքսված գումարի դիմաց օգտվել կապի տարբեր ծառայություններից։ Օրինակ, «All in 1 – NUR» սակագնային փաթեթը, որի ամսական վճարը կազմում է 2500 դրամ, ներառում է 10 հազար րոպե Beeline ցանցի ներսում, 50 րոպե դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր, 150 SMS հաղորդագրություն դեպի տեղական բոլոր բջջային ցանցեր եւ 250 ՄԲ բջջային ինտերնետ։ Սակագնային փաթեթների շարքը ներառում է 1500 դրամ, 2500 դրամ, 3500 դրամ, 5500 դրամ եւ 7500 դրամ ամսական բաժանորդային վարձով փաթեթներ։
«Համոզված եմ, որ այս նոր փաթեթները լայն տարածում են գտնելու մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ եւ հարմար փաթեթների հետ զուգահեռ մեր բաժանորդներին առաջարկում ենք նվերների լայն ընտրանի Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում», – ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։