18:05 | 17.07.14 | Նորություններ | 3226
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջորդ շաբաթ Արմավիրի մարզում գտնվող ձիասպորտի կենտրոնում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնության գլխավոր հովանավորն է:
Առաջնությանը կմասնակցեն 39 պետությունից ժամանած 272 մարզիկներ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է առաջնության գլխավոր հովանավորը` ստանձնելով իրադարձության տեխնիկական աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել է մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել է համակարգիչներ եւ տպիչ սարքեր: Ինտերնետի հասանելիության շնորհիվ մրցումներն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի միջազգային կայքում: