15:07 | 09.07.14 | Նորություններ | 2350
Մեկնարկել է Beeline–ի անսահմանափակ ինտերնետ ռոումինգ Վրաստանում նոր առաջարկը։
Հուլիսի 7-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ռումինգում գտնվող բաժանորդները, միանալով Beeline ցանցին Վրաստանում, կարող են օգտվել «Անսահմանափակ ինտերնետ Light (Լայթ)» ծառայությունից։ Ծառայությունը հասանելի է Beeline–ի բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Բաժանորդային վարձը կազմում է օրական 90 դրամ ։
Ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդը պետք է իր բջջային հեռախոսից հավաքի *930# հրահանգը եւ անվճար ակտիվացնի ռոումինգը՝ հավաքելով #351*0000# հրահանգը։
«Ամառային արձակուրդների ամենաթեժ շրջանում Beeline–ը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին ռոումինգի նոր շահավետ առաջարկներով։ Մենք ընտրել ենք Վրաստանը՝ հանգստի համար ամենասիրված երկրներից մեկը, որտեղ մեր բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից այն նույն սակագնով, որից օգտվում են Հայաստանում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline հաճախորդները, ովքեր օգտվում են «Light», «Pro» եւ «MegaPro» անսահմանափակ շարժական ինտերնետի ծառայություններից Հայաստանում, կարիք չունեն կրկին ակտիվացնելու ծառայությունը։ Ծառայության համար բաժանորդային վարձ չի գանձվում։