15:44 | 08.07.14 | Նորություններ | 2237
Beeline ընկերությունը մասնակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ հերթական համագումարին:
«Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից եւ հարկատուներից մեկը՝ Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր, նպաստելով աշխատանքի եւ բարեկեցիկ կենսամակարդակի համար պայմանների ստեղծմանն ու ապահովմանը, կրթություն-աշխատաշուկա համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ խթանում է պատասխանատու գործատուի մշակույթի ձեւավորմանը»,- ասել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը եւ մշտապես աջակցել է ՀԳՀՄ կարեւոր միջոցառումներին»,- նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: