14:34 | 11.06.14 | Նորություններ | 3770
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Հայ–ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են առաջին անգամ Հայաստանում «Ավանգարդ» երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացման մասին։
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 12-ից 14-ը։ Փառատոնի ծրագիրը բաժանված է երկու մասի եւ ներառում է հետեւյալ անվանակարգեր. միջազգային մրցույթի շրջանակում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» եւ «Հանձնաժողովի հատուկ մրցանակ», ազգային մրցույթի՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր»։
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ եւ Բալթյան երկրների ուսանողներ, ովքեր սովորում են բարձրագույն կրթական հաստատություններում, իսկ հանձնաժողովը կազմված կլինի ռուսական կինեմատոգրաֆի հայտնի ներկայացուցիչներից եւ վաստակավոր արվեստագետներից։
Փառատոնը կանցկացվի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1–ը։
Հայտերն ուղարկելու եւ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել avangardfest@gmail.com էլեկտրոնային հասցեով։