Մաքսիմ Թադեւոսյանը
09:49 | 10.06.14 | Նորություններ | 2403
Rambler&Co ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը հունիսի 16-ից կզբաղեցնի Մաքսիմ Թադեւոսյանը, ով նախկինում ղեկավարում էր Progression գովազդային գործակալությունը:
Այդ մասին «Лента.ру»-ին տեղեկացրել է Rambler&Co-ի PR-տնօրեն Սոֆյա Իվանովան:
Մաքսիմ Թադեւոսյանը պատասխանատու կլինի միասնական առեւտրի գործառույթների համախմբման, Rambler&Co ապրանքանիշի միասնական մարքեթինգային ռազմավարության ներդրման եւ ընկերությանը պատկանող ապրանքատեսակների համար:
Նրա գործունեության առանցքային ուղղությունները կլինեն մեդիահոլդինգի ապրանքատեսակների մարքեթինգային ռազմավարության եւ մոնետիզացման ռազմավարության ձեւավորումը, նոր տեխնոլոգիաների եւ վաճառքի ուղիների ներդրումը, ինչպես նաեւ Rambler&Co-ի գործընկերային նախագծերի զարգացումը: