15:37 | 09.06.14 | Նորություններ | 2853

Գործարկվել է Mediamax Feeds հավելվածը Android համակարգի համար

Մեդիամաքս-ի 15-ամյակի միջոցառումների շրջանակում գործարկվել է Mediamax Feeds հավելվածը Android համակարգի օգտատերերի համար:

Mediamax Feeds հավելվածը թույլ է տալիս մեկ տեղում ծանոթանալ Մեդիամաքս ինտերնետային հոլդինգի մեջ ընդգրկված լրատվական կայքերի վերջին լուրերին:

Մասնավորապես, Mediamax Feeds-ում հասանելի են Mediamax.am, Banks.am, Bravo.am, Itel.am, Sport.Mediamax.am նախագծերի վերջին լուրերը:

«Սեփական որակյալ կոնտենտը եղել եւ մնում է Մեդիամաքս-ի գլխավոր առավելություններից մեկը: Սակայն ժամանակակից աշխարհում քիչ է ունենալ լավ կոնտենտ, պետք է նաեւ անընդհատ ուղիներ փնտրել ընթերցողին այն առավել հարմար ձեւով մատուցելու համար: Կարծում եմ, Mediamax Feeds-ը հարմար գործիք կդառնա մեր այն ընթերցողների համար, որոնց սմարթֆոններն եւ պլանշետներն աշխատում են Android համակարգով», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Mediamax Feeds հավելվածը կարող եք անվճար ներբեռնել այս հղումով՝ https://play.google.com/store/apps/details?id=am.mediamax :