12:45 | 10.06.14 | Նորություններ | 3970
ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը շարունակում է իրականացնել վարպետության դասեր եւ համերգներ Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում:
Վանաձորի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ։
Այս դպրոցի հետ համագործակցությունը շարունակվում է 2010թ.-ից՝ Հիմնադրամի ստեղծման պահից: Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում բացվել եւ գործում է թավջութակի դասարան, իսկ այս դպրոցին հանձնվել է թավջութակ՝ վերականգնված Հիմնադրամի միջոցներով։
«Մեր աջակցության շնորհիվ երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ եւ գիտելիքներ, ստանում նոր գործիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ օգնում ենք այս երեխաներին իրականացնել երազանքը եւ դառնալ ճանաչված երաժիշտներ», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: