16:03 | 31.05.14 | Նորություններ | 3202

Առաջնորդության դպրոցի Վրաստանի ուսանողներն այցելելն են ՎիվաՍել-ՄՏՍ

Առաջնորդության դպրոցի ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ է այցելել Վրաստանից ժամանած ուսանողների խումբը:

Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը:

«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել աշխատանքային առողջ միջավայր, ունենալ պատասխանատվություն հասարակության հանդեպ, արդյունքի հասնելու հետեւողականություն եւ առաջնորդվել առողջ մրցակցությամբ:

Կարեւոր է նաեւ տեխնոլոգիական նորարություններին հետեւելու շարունակական գործընթացը: Այս ամենն իրականացնելու համր անհրաժեշտ է կամք, հավատ եւ ձգտում: Վստահ եղեք, որ այս չափանիշերով առաջնորդվելու դեպքում` հաջողելու եք»,- ուսանողներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: