17:15 | 30.05.14 | Նորություններ | 1029

ՏՏ ոլորտը Հայաստանում ապահովում է ավելի քան 10.5 հազար մարդու զբաղվածություն

Հայաստանում ՏՏ ոլորտն ապահովում է ավելի քան 10.5 հազար մարդու զբաղվածություն, այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՏՏ ոլորտում Հայաստանում գործում է 380 ընկերություն, որոնցից 159-ը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են կամ արտերկրից ֆինանսավորում ստացող ընկերություններ: 

Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3.8%:

«Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի աճին, ապա վերջին տարիներին այն կազմել է միջինը 20%, նույնքան աճի տեմպ նախատեսում ենք նաեւ առաջիկայում»,- հավելել է նա: