13:40 | 19.05.14 | Նորություններ | 3763

Orange-ը դրական արդյունք է արձանագրում MNP-ի մեկ ամսվա գործարկումից

Orange Armenia ընկերությունը Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) գործարկումից հետո, մեկ ամսվա ընթացքում բավականին դրական արդյունքներ է արձանագրել:

Այսօր այս մասին ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը՝ ամփոփելով ապրիլ ամսվա տվյալները :

Նրա խոսքով, ապրիլի 30-ի դրությամբ  Orange-ի ցանց տեղափոխվելու համար ընկերությունը 3307 դիմում է ստացել, որոնցից փաստացի տեղափոխվել է 2575 բաժանորդ: Իսկ Orange-ից այլ ցանցեր են տեղափոխվել 846 բաժանորդներ:

«Ծառայությունը շատ լավ է գործում, առանց որեւէ տեխնիկական խնդրի»,- ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մայիսի 18-ի դրությամբ, Orange-ն իր ցանց տեղափոխվելու 4447 դիմում է ստացել: Փաստացի տեղափոխված բաժանորդների թիվը կհրապարակվի ավելի ուշ: Իսկ Orange-ից այլ ցանցեր տեղափոխվելու համար դիմումների քանակը կազմել է 1500:

«Ողջունելի է այն, որ Հայաստանի մյուս երկու օպերատորները նույնպես տեղեկատվական արշավ են սկսել են MNP-ի վերաբերյալ: Սա կբարձրացնի այս ծառայության վերաբերյալ բաժանորդների տեղեկատվության մակարդակը»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը:

«Շտապիր դառնալ Orange» առաջարկի երեք հաղթողներն այսօր iPhone 5C են ստացել ընկերությունից: Ընկերության առաջարկը մեկնարկել էր մարտի 11-ին: Մասնակցելու համար բաժանորդները մինչեւ մարտի 31-ը պետք է գրանցվեին Orange-ի www.1qayl.am հատուկ կայքում եւ ապրիլ ամսվա ընթացքում իրենց համարները Orange-ի ցանց տեղափոխեին: