10:24 | 19.05.14 | Նորություններ | 3540
Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է հավաստագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով իրականացվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հայաստանյան ծրագիրը:
Այն Հարավային Կովկասում դեռեւս միակ կառավարվող մասնավոր տարածքն է:
Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի՝ կենսաբազմազանության աճի նկատելի արդյունքները, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծերի, քարարծիվների, գառնանգղերի քանակական աճը եւ Կովկասյան հովազի առկայությունը: