17:37 | 16.05.14 | Նորություններ | 3442
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կմիանա Թանգարանների օրվան նվիրված միջազգային ակցիային:
Մայիսի 17-ին՝ 18։00–ից մինչեւ 24։00–ը, մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչեւ 18։00–ը Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար։
Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիայի կազմակերպչական կոմիտեն միջոցառման տասնամյակի առիթով իրականացնում է «Գիշերային գեղադիտակ» ծրագիրը, որին կմասնակցի նաեւ Beeline Կապի թանգարանը։
Ակցիայի շրջանակում թանգարանների բոլոր այցելուները կարող են ինքնալուսանկարվել թանգարաններում եւ ուղարկել «սելֆիները» հատուկ անվճար հավելվածի միջոցով։ Ուղարկված լուսանկարները միաժամանակ կցուցադրվեն ակցիային մասնակցող բոլոր թանգարաններում, այդ թվում՝ Beeline Կապի թանգարանում։
Beeline Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:
Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։