Րաֆֆի Կրիկորյանը
11:23 | 04.04.14 | Նորություններ | 4997
ԹՈՒՄՈ կենտրոնի հրավերով ապրիլի երկրորդ կեսին Հայաստան կայցելի Twitter ընկերության փոխնախագահ Րաֆֆի Կրիկորյանը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԹՈՒՄՈ կենտրոնում, մեկ շաբաթ տեւողությամբ այցի ընթացքում Րաֆֆի Կրիկորյանը կանցկացնի համակարգչային ծրագրավորման դասընթացներ, հանդես կգա դասախոսությամբ, եւ կհանդիպի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի եւ կառավարության ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 15-ին Րաֆֆի Կրիկորյանը հանդես կգա «Բաներ, որոնք կարեւոր են» խորագրով դասախոսությամբ` պատմելով Twitter-ի մշակման ընթացքում քաղած դասերի մասին:
Դասընթացներին մասնակցելու վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի կլինի հաջորդ շաբաթ:
Րաֆֆի Կրիկորյանն ու իր թիմը կառավարում են Twitter-ի ենթակառուցվածքը, այդ թվում նաեւ տեղեկատվական բազան եւ ծրագրային գրադարանը:
Րաֆֆի Կրիկորյանն ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալարանը (MIT), եղել է WattzOn հարթակի հիմնադիրներից մեկը, ինտերակտիվ հեռահաղորդակցություն է դասավանդել է Նյու Յորքի համալսարանում:
2013 թ. նոյեմբերից նա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ է: