«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մարտին նախատեսում է անցկացնել Google Glass-ի եւս մեկ դասընթաց:
Այս մասին Մեդիամաքս-ին այսօր տեղեկացրել է «Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի պատասխանատու Արամ Գյումիշյանը:
«Տարվա ընթացքում կկազմակերպենք տարբեր ֆորմատներով մի քանի դասընթաց», - ասել է նա, հավելելով, որ կենտրոնը նախատեսում է ձեռք բերել եւս երկու Google Glass:
«Թումո»-ի կողմից անցկացված առաջին դասընթացը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Դասընթացին ստացվել էր մասնակցության ավելի քան 30 հայտ, որոնցից ընտրվել է 10-ը: