Այսօր Սան Ֆրանցիսկոյում մեկնարկող Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների եւ օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են երեք հայկական ընկերություններ՝ «ԼՏ-Պիրկալ», «Սպեկտրալույս» եւ  «Աստրա Կրիստալս»:

Photonics West-ը ամենաազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է  բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, օպտոէլեկտրոնիկայի, միկրոֆաբրիկացման եւ կանաչ ֆոտոնիկի ոլորտում:

Հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: