12:13 | 03.02.14 | Նորություններ | 2098

    Անհասանելի է Circle.am վարկանշման համակարգը

    Որոշ ժամանակ է, ինչ անհասանելի է Circle.am կայքը, որը գրանցում է այցելությունները հայկական կայքեր եւ վարկանշում դրանք:

    http://www.circle.am/ կայք մուտք գործելիս հայտնվում է “Circle.Am is undergoing conceptual changes” գրությունը` «Circle.Am-ը ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների»:

    Մեդիամաքս-ը կփորձի կապ հաստատել Circle.Am համակարգի ղեկավար Ավետիս Ավագյանի հետ` մանրամասներին տեղեկանալու համար:

    Այստեղ կարող եք կարդալ 2009 թվականին Ավետիս Ավագյանի հետ արված մեր հարցազրույցը: