17:20 | 27.12.13 | Նորություններ | 3441

Orange-ն ամփոփել է 2013թ. աշխատանքները

Orange-ն ամփոփել 2013թ.-ի ընթացքում ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները` ուղղված ցանցի թողունակության մեծացմանն ու ծածկույթի ընդլայնմանը:

2013թ. ընկերությունը շարունակել է իր ցանցի ընդլայնման աշխատանքները Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաեւ այնպիսի գյուղերում, որոնք նախկինում որեւէ օպերատորի կողմից ծածկույթով ապահովված չէին:

Տարվա ընթացքում ցանցի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ Orange-ը Երեւանում եւ մարզերում իրականացրել է նաեւ ցանցի թողունակության մեծացման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տվել տրաֆիկի զգալի աճի պայմաններում պահպանել ծառայությունների բարձր որակը:

Ցանցի թողունակության մեծացման շնորհիվ բարելավվել է Արարատ մարզի Բերքանուշ, Դալար, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Աստղաձոր, Լանջաղբյուր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Ակունք, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Շիրակի մարզի Ջրափի, Սարակապ, Հայկաձոր եւ շատ այլ գյուղերում եւ քաղաքներում մատուցվող ծառայությունների որակը:

«2013-ին իրականացրել ենք ցանցի բարելավման մեծածավալ աշխատանքներ, ինչը մեր ծառայությունների որակի ապահովման կարեւոր գործոններից է: 2013թ շարունակել ենք ցանցի ծածկույթի ընդլայնման աշխատանքները` բարելավելով կապի որակն արդեն ծածկված տարածքներում, ինչպես նաեւ ծածկույթ ապահովելով նոր բնակավայրերում, որոնցից մի քանիսը մինչ այդ որեւէ շարժական կապի օպերատորի կողմից ծածկույթով ապահովված չեն եղել: Ընդլայնել ենք նաեւ 42 Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը: Ընդհանուր առմամբ, ներկայումս ծածկույթ ենք ապահովում Հայաստանի բնակչության 97%-ին` առաջարկելով բարձրորակ ապրանքների եւ ծառայությունների լայն ընտրություն եւ ապահովելով լավագույն որակը՝ ըստ միջազգային տեխնիկական աուդիտի: Մենք կանգ չենք առնելու մեր ձեռքբերումների վրա, եւ 2014թ. կլինի նշանակալից ներդրումների տարի՝ ուղղված նոր տարածքներ ծածկույթով ապահովելուն եւ ցանցի թողունակությունը մեծացնելուն», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: