15:46 | 26.12.13 | Նորություններ | 3400
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանաքանիշ) շնորհավորել է Մանկական զարգացման հիմնադրամի սաների Ամանորը՝ կազմակերպելով տոնական միջոցառում երեխաների համար։
Հիմնադրամի հետ համատեղ ԱրմենՏել-ի աշխատակիցները եւ ղեկավարությունը հանձնել են նվերներ, զարդարել տոնածառը եւ պատրաստել խաղալիքներ` գրելով իրենց բարեմաղթանքները։
Հիմնադրամի սաներն, ովքեր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են, հյուրերի համար պատրաստել էին տոնական ներկայացում:
«Երեխաների կողմից ամենաշատ սիրված տոնի նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը փորձում է երեխաներին պարգեւել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն եւ իրականացնել նրանց ցանկությունները։ Որպես կանոն հատուկ կարիքներ ունեցող երեխաներն ավելի շատ են զգում այս ամենի կարիքը, եւ մենք փորձում ենք նրանց կյանքը դարձնել ավելի լավը ոչ միայն տոների նախաշեմին, այլեւ ողջ տարվա ընթացքում»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Յուրաքանչյուր տարվա ավարտին մտորում ենք ձեռքբերումների ու մարտահրավերների մասին: 2013 թվականին Մանկական զարգացման հիմանդրամի եւ ԱրմենՏել–ի համագործակցությունը յուրօրինակ ձեռքբերում էր եւ լուրջ մարտահրավեր մեր ասելքն ասելու համար: Քանի որ հասարակությանն ասվել է շատ կարեւոր մի բան, որը փոխում է վերաբերմունք, մոտեցում եւ իհարկե հանարավորութուն է տալիս ծրագրում ընդգրկված շատ երեխաների զգալ իենց բավարարված ու երջանիկ: Մենք դեռ անելիքներ ունենք եւ նման նախաձեռնությունները պետք է վարակիչ դառնան մեր հասարակությունում»,- նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք ենք» թատերախումբը, որի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ եւ արտ–թերապիայի դասընթացներ՝ նպաստելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ Մանկական թատերախումբը բաղկացած է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից եւ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից։