16:39 | 19.12.13 | Նորություններ | 3529
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ ամփոփել են 2013թ. համագործակցության արդյունքները։
Այսօր կայացած մամուլի ասուլիսում «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը եւ Կարեն Շահգալդյանը ներկայացրել են 2013թ–ին իրականացված ծրագրերը։
Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել են ավելի քան 20 համերգ եւ վարպետության դասեր երաժշտական դպրոցի սաների համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Եռյակն ակտիվ մասնակցություն է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես Մեծն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների շրջանակում։
«Դասական երաժշտության գործերը մի ունիվերսալ լեզու են, եւ որտեղ էլ դրանք հնչեն, թարգմանության կարիք չունեն։ Այս հիանալի արվեստը միացնում է մարդկանց՝ դարձնելով մեր կյանքն առավել ներդաշնակ։ «ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական ծրագրերով նույնպես փորձում է դարձնել կյանքն ավելի լավը։ Արդեն երորրդ տարին է, ինչ շարունակվում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը, եւ մենք երջանիկ ենք, որ այդ ժամանակահատվածում հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ ստանում են կրթաթոշակներ եւ դասեր ճանաչված երաժիշտների կողմից։ Վստահ ենք, որ մեր ներդրումը տաղանդավոր երիտասարդների շրջանում իր ուրույն տեղը կգտնի՝ բացահայտելով հայ երաժշտական արվեստի նոր անուններ, որոնք կհարստացնեն միջազգային դասականների շտեմարանը նոր երաժշտական գլուխգործոցներով», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեզ համար շատ կարեւոր եւ պատվավոր է համագործակցել այնպիսի մի լուրջ ընկերության հետ, ինչպիսինն ԱրմենՏել-ն է, քանի որ այն լրացուցիչ խթան է հանդիսանում մեր հետագա գործունեության համար։ Հուսով ենք, որ ԱրմենՏել-ի օգնությամբ մենք կարող ենք որոշ չափով բարելավել դասական երաժշտության իրավիճակը կրթական ոլորտում»,- ասել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Գրիգորյանը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը