17:26 | 10.12.13 | Նորություններ | 5039
Բոլոր նրանք, ովքեր այսօրվանից մինչեւ 2014թ. հունվարի 31-ը մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որեւէ մեկին, ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաեւ նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են եւ չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ ընդմիշտ:
«Ասում են, որ Նոր Տարին պետք է «առատությամբ» սկսել, ու գիգաբայթերի այս առատությունը վստահաբար շատ է պետք գալու: Ավելին, այս առատությունը մեր բաժանորդների հետ կլինի ոչ միայն 2014 թ-in, այլ ընդմիշտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք Orange-ի բաժանորդ են: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ փաստաթղթեր, տարատեսակ նյութեր ու ֆայլեր ներբեռնել ինտերնետից, երաժշտություն լսել եւ ֆիլմեր դիտել»,- ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Առաջարկը հասանելի է լինելու միայն առաջին 10 000 բաժանորդներին:
Ամանորի առթիվ Orange-ն առաջարկում է նաեւ միայն դեկտեմբերի 13-ից մինչեւ հունվարի 31-ը ձեռք բերել Minno 8 պլանշետը հատուկ գնով: Այս պլանշետն արտադրված է վերջերս ներկայացված Armtab պլանշետն արտադրող Technology and Science Dynamics ընկերության կողմից: Minno 8 պլանշետը հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ գնով Orange Ինտերնետին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: Առաջին դեպքում պլանշետի գինը կլինի 89 000 դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ 79 000 դրամ: Minno 8 պլանշետը կարելի է ձեռք բերել նաեւ MyFi-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ միաժամանակ ձեռք բերելով պլանշետը 89 000 դրամով, իսկ MyFi սարքը՝ սկսած 1 դրամից: Minno 8 պլանշետն առանց բաժանորդագրության արժե 109 000 դրամ:
«Մեր ամանորյա առաջարկում մենք ներառել ենք Minno 8 պլանշետը եւ հուսով ենք, որ այսպիսով մեր բաժանորդների հետ միասին կաջակցենք հայկական արտադրության պլանշետների խթանմանը շուկայում»,- ավելացրել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբկայքում: