15:34 | 10.12.13 | Նորություններ | 3128

Սփյուռի «Դեղին էջերը» արդեն հասանելի են iOS-ի համար

«Սփյուռ» ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ մշակվել է «Հայաստանի Դեղին էջեր» հավելվածը՝ iOS համակարգով աշխատող iPhone-ի եւ iPad-ի համար:

Հավելվածը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 9000 կազմակերպությունների, պետական կառույցների մասին:

Հավելվածն ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանմամբ եւ գործունեության տեսակով, հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարելու կամ SMS ուղարկելու ընտրված կազմակերպությանը:

Հավելվածը կարելի է անվճար բեռնել App Store-ից: