16:16 | 15.11.13 | Նորություններ | 3787
Նոյեմբերի 14-ին Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաները անակնկալ էին կազմակերպել “Ռոստելեկոմ” ընկերության համար` ներկայացնելով իրենց վերաբերմունքը “ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ” ընկերության եւ հատկապես Ռոստելեկոմ ապրանքանիշի նկատմամբ:
Երեխաների կողմից ներկայացված բեմադրությունն ու նկարները, որոնք պատկերում էին “Ռոստելեկոմը” մանուկների աչքերով, հուզեցին բոլոր ներկաներին: Որոշ նկարներ ուղորդվեցին “Ռոստելեկոմի” գլխամաս՝ որպես հիշատակ գիշերօթիկ հաստատության սաների կողմից:
Առաջիկայում ընկերությունը շարունակելու է համագործակցությունը հաստատության հետ՝ ապահովելով երեխաներին համատեղ ուսուցողական ծրագրերով ու միջոցառումներով:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ընդառաջ “Ռոստելեկոմը” հաստատությանը նվիրել էր ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ լայնաշերտ ինտերնետով ապահովվեցին հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: Այնուհետեւ ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կարողացան մասնակցել դասընթացներին եւ զարգացնել իրենց համակարգչային հմտությունները: