15:41 | 15.11.13 | Նորություններ | 2919
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրի առաջին փուլում` 2013թ. նոյեմբերի 15-ին, Hi-Line այն բաժանորդների ինտերնետ արագությունը, որոնց ինտերնետ կապուղիների թողունակություն կազմում է 1Մբ/վ, կրկնապատկվի՝ մինչեւ 2 Մբ/վ: Ծառայության տրամադրման բոլոր պայմաններն այդ թվում գործող վարձը կմնան անփոփոխ:
«Մեր ընկերության շարունակական տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս օգտագործել այն ի շահ մեր բաժանորդների: Մենք ընդլայնում ենք կապուղիները, արդիականացնում ենթակառուցվածքները եւ արդյունքում կարող ենք առաջարկել հաճախորդներին մեր ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ պայմաններ: Հաշվի առնելով ընկերության սակագնային քաղաքականության սոցիալական բաղադրիչը՝ մենք առաջին հերթին կավելացնենք Hi-Line այն բաժանորդների արագությունը, ովքեր օգտվում են համեմատաբար ցածր ինտերնետ կապուղու թողունակությունից»,- նշել է ԱրմենՏելի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը մոտ ապագայում կհայտարարի Hi-Line բաժանորդների համար նոր միջոցառումների անցկացման մասին: